19  09  2019

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները նշանակվեցին

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները նշանակվեցին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասվում է հրամանագրում»:

Մյուս հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ