14  09  2019

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյաներից Հենրիկ Նավասարդյանը ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:

Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանում աշխատել է 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ