09 09 2019

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ