05  09  2019

Հակոբ Ավագյանը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Հակոբ Ավագյանը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել է աշխատանքից։ Նշենք նաև, որ Հակոբ Ավագյանը փետրվարին հրաժարական էր ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից:

Որպես հրաժարականի պատճառ նա նշել է նոր կառավարության «հավակնոտ ծրագրերի իրականացման ցածր հավանականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ