31  07  2019

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Արձակուրդում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով  Միացյալ Թագավորությունում է:

Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նորանշանակ նախարար Քրիստոֆեր Պինչերը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ։ Թվիթերյան էջում նա գրել է․

«Ուրախ եմ Հայաստանի նախագահ Սարգսյանին ողջունել Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունում։ Հիանալի է Եվրոպայի հարցերով նախարարի իմ պաշտոնավարումը սկսել ՄԹ-ի համար արժեքավոր գործընկեր երկրի ղեկավարի հետ հանդիպումով։ Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ շարունակելու զարգացնել հարաբերությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ