31 07 2019

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ ոստիկանապետին

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ ոստիկանապետին

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 30-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանագրով Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը, որը զբաղեցնում էր Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ