24 07 2019

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին եւ գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Նախատեսվում է նաեւ նախագահի այցը Փարիզի հարավարեւմտյան արվարձան հանդիսացող Սեւր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ