11  06  2019

Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ

Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ

Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանության պետ։

Ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն էլ նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ Լևոն մնացականյանն ազատվեց Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից՝ ՀՀ Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարության դեմ քննադատությունների համար։

Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտում հաղթանակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ