10 06 2019

Սփյուռքից մինչև ֆիզդաստիարակություն․ «սուպերնախարարության» կառուցվածքը

Սփյուռքից մինչև ֆիզդաստիարակություն․ «սուպերնախարարության» կառուցվածքը

Վարչապետի որոշմամբ, հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի 15 մասնագիտական և 10 աջակցող կառուցվածքային ստորաբաժանում, այսինքն` ընդհանուր առմամբ 25 վարչություն և բաժին, որոնցից 15-ը զբաղվելու են ոլորտների բովանդակային հարցերով, մնացածը սպասարկող գործառույթներ ունեն:

 Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն.

2) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն.

3) հանրակրթության վարչություն.

4) մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն.

5) զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն.

6) լրացուցիչ և շարունակական կրթության բաժին.

7) արտաքին կապերի և սփյուռքի վարչություն.

8) ներքին աուդիտի վարչություն.

9) լիցենզավորման գործակալություն.

10) մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն.

11) ժամանակակից արվեստի վարչություն.

12) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.

13) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.

14) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.

15) երիտասարդական քաղաքականության վարչություն:

Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) անձնակազմի կառավարման վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն.

4) ֆինանսաբյուջետային վարչություն.

5) գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.

6) կազմակերպատնտեսական վարչություն.

7) պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին.

8) առաջին բաժին.

9) զորահավաքային նախապատրաստության բաժին.

10) ընդհանուր բաժին:

Նախարար Արայիկ Հարությունյանն ունի 6 տեղակալ, որոնցից 5-ը` Լուսինե Առաքելյանը, Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Գևորգ Կոռեցյանը, Արայիկ Խզմալյանն արդեն նշանակվել են: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ