30 05 2019

Վարչապետը մի խումբ փոխնախարարների պաշտոնանկ է արել

Վարչապետը մի խումբ փոխնախարարների պաշտոնանկ է արել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատել է՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ: 

Վարչապետի որոշմամբ՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Վաչե Տերտերյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոններից՝ Կարեն Իսախանյանը եւ Լիլիա Շուշանյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Ալբերտ Բաբայանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Ավագ Ավանեսյանը եւ Մանե Ադամյանը, Տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը:

Մայիսի 30-ին Կառավարության վերջին նիստն է կայացել՝ 17 նախարարությունների կազմով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ