22 05 2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը կհամատեղի նաև Աֆղանստանում ՀՀ դեսպանի պաշտոնը

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը կհամատեղի նաև Աֆղանստանում ՀՀ դեսպանի պաշտոնը

ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ