07 05 2019

Լևոն Մնացականյանն այցելել է առաջնագիծ

Լևոն Մնացականյանն այցելել է առաջնագիծ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր եւ շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին:

Լեւոն Մնացականյանը երախտագիտություն է հայտնել զինվորականներին՝ հանրապետության սահմաններն անառիկ պահելու համար եւ վստահեցրել, որ առաջնագիծը եւ զինվորները մշտապես շարունակելու են մնալ երկրի իշխանությունների եւ ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ