03 05 2019

ՍԴ դատավորի հավակնորդների թվում է նաև Վահե Գրիգորյանը

ՍԴ դատավորի հավակնորդների թվում է նաև Վահե Գրիգորյանը

ՍԴ դատավորի պաշտոնի համար այս պահին ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել յոթ հոգի, նրանք են՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Կարեն Կարապետյան, Գեւորգ Մուրադյան, Վահե Գրիգորյան, եւս երկու հոգի համաձայնություն չեն տվել, որ հրապարակվի իրենց անունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Մայիսի 3-ից հետո երբ դիմելու գործընթացը ավարտվի, նախագահը հանդիպելու եւ զրուցելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։

Սահմանադրական դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը պետք է դիմեին նախագահի աշխատակազմ։

Թեմայի և Վահե Գրիգորյանի վերաբերյալ մեր վերլուծական անդրադարձը՝ այստեղ և այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ