28 03 2019

Մեկնարկել է Մնացականյանի, Մամեդյարովի և համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է Մնացականյանի, Մամեդյարովի և համանախագահների հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀՀ  և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»,-գրել է խոսնակը:

Մարտի 28-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ համանախագահների միջնորդությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ