28 03 2019

Պաշտոնանկ արված փոխմարզպետն իրեն չգնահատված է զգում

Պաշտոնանկ արված փոխմարզպետն իրեն չգնահատված է զգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Նախկին փոխմարզպետը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է․

«Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ, ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի՝ ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։

Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ