25 03 2019

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին. «Ինտերֆաքս»

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին. «Ինտերֆաքս»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վիեննայում: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը, այդ մասին հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը:

«Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վիեննայում: Հանդիպումը կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասել է աղբյուրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ