10  01  2019

ԱԺ աշխատակազմը 114 000 լիտր բենզին է տնտեսել․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմը 114 000 լիտր բենզին է տնտեսել․ Արսեն Բաբայան

Վառելիքի գծով 2018թ.-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: 

«Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,-հավելել է նա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-հավելել էր Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ