21 12 2018

Առաջին շնորհավորանքը՝ ԵՏՄ-ից

Առաջին շնորհավորանքը՝ ԵՏՄ-ից

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ: Վստահ եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հետագայում ևս կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ պետական գործերում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:     

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ