07  12  2018

Միլանում քննարկել են Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները

Միլանում քննարկել են Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները

Դեկտեմբերի 6-ին Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։

Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Երկուստեք կարեւորվեց «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շարունակականությունը:

Զոհրաբ Մնացականյանը եւ Թոմաս Գրեմինգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ: Արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը։

Զրուցակիցներն անդարդարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հնգակողմ հայտարարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ