01 12 2018

Նոր դատավոր ունենք

Նոր դատավոր ունենք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝  Դավիթ Սերոբյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ