24 11 2018

Քննարկել են ընտրություններին զինծառայողների մասնակցությունը

Քննարկել են ընտրություններին զինծառայողների մասնակցությունը

Նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, տիկին Ուրսուլա Գաչեկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ