19 11 2018

Դավիթ Տոնոյանն Աֆղանստանում է

Դավիթ Տոնոյանն Աֆղանստանում է

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունեց Աֆղանստանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։ Նախարարները քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության եւ այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանը առաջարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները եւ հումանիտար համագործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաեւ հայ խաղաղապահների առաքելության համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ