12 11 2018

Լուծարված ԱԺ-ն խորհրդի նիստ է արել

Լուծարված ԱԺ-ն խորհրդի նիստ է արել

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10, նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 11 հարց:

Լրացում է կատարվել «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ