04 11 2018

Արեգ Կարապետյանը` «Հայանտառ»-ի տնօրեն

Արեգ Կարապետյանը` «Հայանտառ»-ի տնօրեն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արեգ Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Արեգ Կարապետյանն անտառագետ է, «Փոխվիր, Աճիր, Դարձիր» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, որը հնարավորություն է տալիս բնապահպանական հիմնախնդիրերին լուծումներ տալ նաև այլ հարթության մեջ՝ հանրային ներգրավման ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

Նշենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ապահովում է ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության և անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ