24 10 2018

Համաներման նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

Համաներման նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է ստորագրել, համաձայն որի հոկտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է նաև «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ.«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին և երկրորդ ընթերցում)»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի որոշման մեջ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ