10  10  2018

ՀՀ-ն և Գամբիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել



Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության զարգացման համար:

Նախարար Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցությանը՝ որպես այս ուղղությամբ կապերի զարգացման կարևոր հարթակ նշելով բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամադու Թանգարան մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի օրակարգի շուրջ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ