10 10 2018

Սպորտի նախարարությունը դարձյալ կհանձնեն Գագիկ Ծառուկյանին

Սպորտի նախարարությունը դարձյալ կհանձնեն Գագիկ Ծառուկյանին

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը ողջունեց նորանշանակ նախարարներին: «Հաջողություններ եմ մաղթում ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,-նշեց նա:

Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու վերաբերյալ:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը 2014 - 2016 թվականներին ևս զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 28-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է փոխնախարար։ Ամենայն հավանականությամբ Ղազարյանը դարձյալ նշանակվում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ