13  09  2018

Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. Известия

Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. Известия

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է Известия թերթը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Պեսկովի խոսքով՝ ացի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

«Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի հարցին։

Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։

Երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ