20 08 2018

ՊՆ պատվիրակությունը ՌԴ ՊՆ-ի հրավերով մեկնել է Մոսկվա

ՊՆ պատվիրակությունը ՌԴ ՊՆ-ի հրավերով մեկնել է Մոսկվա

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման շրջանակներում  նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ