13 07 2018

Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում

Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյան ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անցնելով կադրերի ռեզերվ:

«Նույն մարզային վարչության ծառայության գծով տեղակալ Խաչատուր Ավետիսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետ»,-նշել է Էդգար Ջանոյանը: Նախկին պետ Հրաչ Ստեփանյանն գրանցվել է կադրերի ռեզերվում:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալը նաև հայտնել է, որ ոստիկանապետի հրամանով՝ Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Վալեր Բաղյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ: Բացի այդ, ոստիկանությունից հայտնել են, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ