11 06 2018

Նիկոլ Փաշինյանի 8 նշանակում-ազատումները

Նիկոլ Փաշինյանի 8 նշանակում-ազատումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի շարք փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:

Դավիթ Փախչանյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

Մանուկ Մկրտչյանն ազատվել է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնից:

Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության և գիտության փոխնախարար:

Դավիթ Գևորգյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար:

Կարեն Իսախանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար:

Վաչե Տերտերյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար

Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների փոխնախարար:

Արամ Թանքարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների փոխնախարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ