17  05  2018

Ստեփան Մնացականյանը կշարունակի ղեկավարել ԱՎԾ-ն



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստի մեկնարկին օրակարգ մտցրեց վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը:

Համաձայն որոշման.

  1. Ստեփան Մնացականյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
  2. Գագիկ Անանյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):
  3. Գագիկ Գևորգյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):
  4. Նելլի Բաղդասարյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):
  5. Վանուշ Դավթյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):
  6. Լիլիթ Պետրոսյանը նշանակվեց վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):

 

Բացի վերջինից, որն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ից, մյուս որոշումները գործում են մայիսի 21-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ