30  01  2018

Նոր նշանակումներ՝ կառավարությունում

Նոր նշանակումներ՝ կառավարությունում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել:

Արթուր Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։

Մեկ այլ որոշմամբ, Նաիրի Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

Նշենք, որ Արթուր Ավագյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է, իսկ  Նաիրի Սաղաթելյանը ՀՅԴ անդամ է:

Հիշեցնենք, որ կրթության տեսչական մարմինը շրջանառության մեջ դրված նոր օրենսդրական նախաձեռնությամբ, դառնում է կառավարությանը ենթակա կառույց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ