08  12  2017

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից։

Ծառայության տնտեսական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Սաֆարյանը ս/թ դեկտեմբերի 7-ից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Տնտեսական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Խաչատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Սուրեն Բաբայանը նշանակվել է տնտեսական բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Սերոբ Ավետիսյանը նշանակվել է Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Կարեն Պարոնյանը նշանակվել է ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ