09  11  2017

Օրվա նշանակումը



ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ Արմեն Կարապետյանի թեկնածությունը:

Արմեն Կարապետյանը 1999–2000թթ. աշխատել է որպես ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն, վերահսկողական վարչության պետ, 2000–2013թթ.` Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:

2013 – 2014թթ. եղել է հատուկ քննչական ծառայություն, աշխատակազմի ղեկավարը, 2014-2016թթ.`ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը:

2016-2017թթ. աշխատել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես ռեկտորի խորհրդական:

Այժմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ