29  09  2017

ՀԱՊԿ-ում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն ազատվել է պաշտոնից

ՀԱՊԿ-ում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին`ազատելով նրան ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ` ազատվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։

Համակարգում նշանակում-ազատումներ նախագահ Սարգսյանը կատարել էր նաև սեպտեմբերի 28-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ