14  09  2017

Ոստիկանությունում նշանակում-ազատումներ են

Ոստիկանությունում նշանակում-ազատումներ են

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել մի շարք պաշտոնանկությունների և նշանակումների մասով:

Աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ են անցել Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը, Մեծամորի բաժնի պետ Հայկ Թումանյանը: Թոշակի է անցել Ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը:

 Վայոց Ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը տեղափոխվել է Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին:

Ռոման Կիրակոսյանն ազատվել է Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ: Սարգիս Այվազյանն ազատվել է Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Բազումի բաժնի պետ:

Արթուր Հարությունյանն ազատվել է Իջևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ստեփանավանի բաժնի պետ:

Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, որը մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ