13  06  2017

Կարեն Կարապետյանն իրեն գլխավոր խորհրդական ու ավագ օգնական է նշանակել

Կարեն Կարապետյանն իրեն գլխավոր խորհրդական ու ավագ օգնական է նշանակել

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Արամ Վարդևանյանը՝ վարչապետի ավագ օգնական։

Էդուարդ Ներսիսյանն ինժեներ-էլեկտրատեխնիկ է, աշխատել է էներգետիկայի նախարարությունում՝ հասնելով նախարարի խորհրդականի հաստիքի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, Երևանի քաղաքապետարանում: 2016 թվականից վարչապետի խորհրդական է, ՀՀԿ անդամ:

Արամ Վարդևանյանը մասնագիտությամբ իրավագետ է: Աշխատել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, դասախոսել՝ Հայաստանի ամերիկյան և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարաններում, արդարադատության ակադեմիայում: Եղել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2016 թվականից վարչապետի օգնական է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ