ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հունվարի 10-ին Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Տավուշի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը