12  01  2019

«Իմ քայլը» ամեն ինչ խառնել է իրար. 168.am

«Իմ քայլը» ամեն ինչ խառնել է իրար. 168.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցություն իրավաբանորեն գոյություն չունի, կլինի միայն հունվարի 14-ին, երբ կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը, հետևաբար՝ չէր կարող, որպես այդպիսին, խմբակցության նիստ գումարել։ Առավել ևս այս պարագայում անհասկանալի է, թե ինչու է նրանց թույլատրվել հավաքվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ու կուսակցական հարցեր քննարկել, որը տևել է մի քանի ժամ և նույնիսկ ընդմիջվել է:

«Նորընտիր պատգամավորներն իրենք խնդրել են աշխատակազմին՝ դահլիճում ունենալ հանդիպում՝ որոշակի տեխնիկական հարցերի հետ կապված, մասնավորապես՝ ծանոթանալ դահլիճին, քվեարկության մեխանիզմին և այլն։ Խնդրանքը բավարարվել է, ինչպես միշտ բոլոր տարիներին է եղել, և այդտեղ եղել է աշխատանքային հանդիպում՝ աշխատակազմի ներկայացուցիչների և նորընտիր պատգամավորների միջև, աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են տեխնիկական համակարգերը, քվեարկության համակարգը, միկրոֆոնների աշխատանքը, էլեկտրոնային համակարգը, և այլն։ Եթե մասնակիցներն իրար հետ ինչ-որ բան են խոսում, ոչ ոք չի կարող արգելել, բայց դա նիստ անվանել չի կարելի, դա այլ է»,- ասել է Ա.Բաբայանը։

Ըստ նրա՝ նոր պատգամավորների ծանոթացումը դահլիճին ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր և կարևոր է։ Ընդ որում, ինչպես նշել է Ա.Բաբայանը, նախկինում էլ դա արվում էր, բայց այսպիսի աղմուկ չէր առաջանում, որովհետև նոր պատգամավորներ 5, 10 կամ 15 հոգի էին լինում, բայց քանի որ հիմա շատ են, պատգամավորների կազմը 80% փոխվել է, դրա համար այդպիսի տպավորություն է ստեղծվել։

Իսկ թե ինչու է այդ «ծանթացմանը» մասնակցել  նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հարցին, Ա.Բաբայանը միայն պատասխանել է, որ ՀՀ վարչապետն ու նախագահը բոլոր պետական հիմնարկներում մուտքի իրավունք ունեն։

ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Սա, ինչպես պարզաբանել է Ա.Բաբայանը, կարգավորվում է ԱԺ ներքին կանոնակարգերով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ