12  01  2019

Հայաստանը կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

Հայաստանը կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Մինչև փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանու­թյունները ստեղծում են միջգե­րատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահ­մանային անցակետերում ապ­րանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղե­կավարելու է Եկամուտների պե­տական ծառայության փոխնախագահը: 

Նախորդ տարվա նո­յեմբերի 30-ին Վրաստանը փո­խանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:

Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է 3 ամիս:Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ