11  01  2019

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ գազի գնի բանակցությունների մասին․ «168 Ժամ»

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ գազի գնի բանակցությունների մասին․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ի՞նչ դիրքորոշում ունի «Գազպրոմ Արմենիան» և ինչպե՞ս է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ չնայած թանկացմանը, սպառողների համար գազի սակագինը չի փոխվի։ Ինչքա՞ն ժամանակ ընկերությունը կկարողանա ապահովել նման պայմաններով գազամատակարարումը սպառողներին։ Եվ ընդհանրապես, արդյոք «Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն կնքվե՞լ է, որևէ այլ պայման փոփոխվելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս հարցերը 168.am-ը գրավոր ուղղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին:

Ի պատասխան մեր հարցման՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165.00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ) Ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից բնական գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք Ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»,- պատասխանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ