11  01  2019

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ․ «168 Ժամ»

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ-որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. սպառողական գների առումով այնքան էլ խոստումնալից չէ: Ավելին, 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում:

Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապված է Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգին ինտեգրվելու շարունակական գործընթացի հետ: Համաձայն վերջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտացոլվի նաև ապրանքների շուկայական գների վրա: Այդ ապրանքատեսակներն են.

1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծվող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:

2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։

3. Գյուղմթերք: Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: 

4. Գյուղատնտեսական նշանակության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանական կերերը՝ 2-4 %-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-6%-ով։ 

5. Շինանյութ և տնտեսական ապրանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները: 

Թանկացումների երկրորդ ալիքը պայմանավորված է սպասվող հարկային բարեփոխումներով: Մասնավորապես նախատեսվում է, որ նոր փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո կթանկանան ալկոհոլային և շաքար պարունակող խմիչքները, ծխախոտը, քանի որ կբարձրացվի ապրանքատեսակների ակցիզային հարկը: Կավելանան նաև բնօգտագործման և բնապահպանական վճարները:

Թանկացումների երրորդ ալիքը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ