29 12 2018

Ընդդիմությունը խնջույքներով հետ չի մնում իշխանությունից․ «Հրապարակ»

Ընդդիմությունը խնջույքներով հետ չի մնում իշխանությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։

«Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ և´ հետընտրական խնջույք է եղել, և´ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։

Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ և´ տոնական տրամադրությունն է հասկանալի,  և´ միջոցների հայտնվելը»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ