27 12 2018

«Իմ քայլը» կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին. «Ժամանակ»

«Իմ քայլը» կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:

Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին:

Բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ