27 12 2018

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորընտիր տնօրենը՝ կրկին քաշքշուկի մեջ. «Հրապարակ»

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորընտիր տնօրենը՝ կրկին քաշքշուկի մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել՝ ԲԿ-ին կից տներից մեկի սեփականատերը բողոք է գրել ոստիկանություն` ԲԿ-ին նվիրած համակարգիչների` հիվանդանոցի գազի գծից օգտվելու մասին:

Վերջերս էլ հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել` Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է` ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, և պահանջել է Սուսաննա Սիմոնյանին՝ ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում` նարկոտիկների:Սիմոնյանը դիմել է իրավապահներին:

Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսելուց, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ