25 12 2018

Արսեն Թորոսյանի թիմակիցները գրոհ են սկսել․ «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանի թիմակիցները գրոհ են սկսել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց:

ԿԳՆ ցանկից բժշկական համալսարանում ուրախությամբ են ընդունել հատկապես համալսարանի հիմնադիր, բժիշկ-երգահան Վահան Արծրունու թեկնածությունը՝ որպես խորհրդի արժանի նախագահ: Սակայն այս ինքնուրույն հանդգնությունը դուր չի գալիս Արսեն Թորոսյանին, որի թիմակիցները անգամ վիրավորական արտահայտություններով մերժում են Վահան Արծրունուն:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է բուհերը պաշտոնյաներից ու կուսակցություններից հեռու պահելու և ապաքաղաքական լինելու հրամայականի մասին: Սակայն նրա խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ