21 12 2018

ԲՀԿ-ԼՀԿ առճակատման առաջին փորձությունը՝ ԱԺ առաջին նիստին․ «Ժողովուրդ»

ԲՀԿ-ԼՀԿ առճակատման առաջին փորձությունը՝ ԱԺ առաջին նիստին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա և´ ԼՀԿ-ն, և´ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ու­նենալու մասին:

ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածունե­րի թվում են Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյաևը, Միքայել Մելքումյանը: Բայց հիմա ամեն ինչ «Իմ քայ­լը» դաշինքի «ձեռքերում է»: Ի վերջո, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնա­խագահի ընտրությանը պարզ է՝ անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին՝ հաշվի առնելով փաստը, որ դա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ