11 12 2018

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Կրեմլից շնորհավորանք չստացավ․ «Նովայա Գազետա»

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Կրեմլից շնորհավորանք չստացավ․ «Նովայա Գազետա»

«Պետք է նշել, որ ընտրություններից հետո պաշտոնական Կրեմլից Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ այդպես էլ չստացավ: Հավանաբար, դա կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար տարիների ընկերությունն է միավորում»,- ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերլուծության մեջ գրում է «Նովայա Գազետա»-ն։ 

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին ընտրությունների նախօրեին՝ 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները վերջին շրջանում համընդհանուր բնույթ են ստացել: Քրեական գործեր են հարուցված գեներալ Մանվել Գրիգորյանի, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդիների նկատմամբ: Ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանավորված էր։ Նա միակ կալանավորվածն է, որ հրաժարվել է քվեարկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ