08 12 2018

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին․ «Հրապարակ»

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օրից՝ դեկտեմբերի 11-ին, տեղի է ունենալու Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը։ Լավատեղյակները պնդում են, որ շատ հավանական է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հաղթի։

«Բանն այն է, որ մեր հիվանդանոցից այս ժամանակահատվածում տեղի է ունեցել լավագույն մասնագետների ահավոր մեծ արտահոսք՝ տարբեր պատճառներով․նրանց մեջ է, օրինակ, լավագույն պլաստիկ վիրաբույժ, կիմանաք՝ qit.am կայքի սեփականատեր Գեւորգ Եզիազարյանը, որը միլիոնների օգուտ էր տալիս հիվանդանոցին, սակայն վերջին ժողովներից մեկի ժամանակ նա գտավ, որ Ռուսաստանից, տարբեր երկրներից հիվանդներ են գալիս իրենց բ/կ, սակայն շատ դեպքերում սենյակները բավարար կոմֆորտ չունեն սպասարկման, ու տեղափոխվեց Շենգավիթ բ/կ՝ իր հետ տանելով այդ միլիոնները։ Նույնը լավագույն անեստեզիոլոգ Արմեն Մինասյանը՝ նա նույնպես գնաց։ Արա Մինասյանի ժամանակ այդպես չէր,  նա հիվանդանոց էր բերում լավագույն մասնագետներին», ասաց մեր աղբյուրը։

Ի դեպ, Շենգավիթ տեղափոխված Գեւորգ Եղազարյանը ոչ մի կերպ չցանկացավ պատասխանել մեր հարցերին․ «Բացարձակ չեմ ուզում որեւէ կոմենտարիա տալ․ իմ տեղափոխությունը ոչ մի քաղաքական կոնտեքստ չունի, ես ուզում էի ավելի կոմֆորտ պայմաններում աշխատել՝ այդքանը»։ Ի՞նչ ասել է կոմֆորտ․ «Եկեք Շենգավիթ բ/կ, կիմանաք»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ